ԱշխարհՏեսանյութ

Եղիսաբեթ 2-րդի մարմինը դուրս է բերվել Բալմորալ ամրոցից (Տեսանյութ)

Եղիսաբեթ 2-րդի մարմինը դուրս է բերվել Բալմորալ ամրոցից (Տեսանյութ)

Եղիսաբեթ 2-րդի դին դուրս է բերվել Բալմորալ ամրոցից, որտեղ սեպտեմբերի 8-ին մահացել էր թագուհին և ուղևորվել վերջին ճամփորդության, որի ընթացքում միլիոնավոր հպատակներ կկարողանան հրաժեշտ տալ 70 տարի երկիրը ղեկավարած թագուհուն։

Դագաղը ծածկված է շոտլանդական ստանդարտով, ինչպես նաև ծաղկեպսակով՝ կազմված այն ծաղիկներից ու բույսերից, որոնք սիրել է թագուհին։

elizabeta 2 taguhi

Դիակառքը կանցնի 170 կմ ճանապարհ՝ հասնելով Էդինբուրգյան պալատ։ Սգո երթը բաղկացած է 7 մեքենաներից, կանցնի մի քանի բնակավայրերով։

Բրիտանական հեռուստաընկերություններն արդեն ցուցադրում են, թե ինչպես են մարդիկ մի քանի ժամ առաջվանից տեղավորվել ճանապարհի երկայնքով՝ հարգանքի տուրքը մատուցելու նորին մեծությանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում