ՄամուլՏեսանյութ

Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին

Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերջերս հյուրընկալվել էր Հանրային հեռուստատեսությանը քաղաքական հաղորդմանը, ինչպես նա որպես կանոն անում է պատասխանատու հանդիպումներից առաջ. նա ասաց՝ վերջերս «Առաջին ալիքի» եթերում կարծիք հնչեց, որ ՀՖՖ-ն է խորհուրդ տալիս Պետրակովին չհրավիրել Հայաստանի հավաքական Փյունիկի ներկայացուցիչներին: Այս մասին իր ռեպորտաժում հայտարարել է ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:

Նա նաեւ նշել է. «Արմեն Մելիքբեկյան, ես, ի տարբերություն ձեզ, դիմում եմ անվանական, եթե խոսքն ինձ էր վերաբերում, ես վստահ եմ, որ ինձ էր վերաբերում, առանց իմ անունը նշելու, ես մնում եմ իմ կարծիքին եւ ունեմ իրավունք այն հայտնելու:

Այո, ես գտնում եմ, որ Հովհաննես Հարությունյանը պետք է լինի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում: Ես գտնում եմ, որ այդ ֆուտբոլիստն ունի անհրաժեշտ որակներ առնվազն մրցակցություն ապահովելու համար, էլ չեմ ասում, որ նա կարող է ինչ-որ պահի հայտնվել դաշտում:

Համարել դա օգնություն Թուրքիայի հավաքականին, սա չգիտեմ ինչի գագաթնակետն է:

Բայց եթե հանկարծ մենք փորձենք մրցել Թուրքիայի հավաքականին կամ Թուրքիային ինչ-որ աջակցությամբ,  ես այդ մրցակցության մեջ չեմ ցանկանա մտնել, որովհետեւ ջախջախիչ պարտություն կկրեմ:

Դուք ինքներդ գիտեք՝ ինչ աջակցություն է եղել ոչ թե իմ կողմից, այլ ձեր կողմից, հետեւաբար, ես հորդորում եմ արձագանքելն իմ հրավերներին: Ես բազմիցս ունեցել եմ առիթ ձեզ հրավիրելու հարցազրույցի, ամեն անգամ հրաժարվել եք:

Ես կօգտագործեմ այս առիթը եւս մեկ անգամ եւ կասեմ՝ ես միշտ աջակցել եմ Հայաստանին, անկախ նրանից՝ ով է մրցակիցը, առավելեւս, որ մրցակիցը Թուրքիան է: Իմ կարծիքը հայտնելով եւ իմ քննադատությունը ձեզ հասցնելով, ես իհարկե, չեմ աջակցում մեր մրցակիցներին:

Սա մեր աշխատանքն է, որին ժամանակին կցված էիք նաեւ դուք: Դուք լավ գիտեք՝ ինչ պատճառով ավարտեցիք ձեր մեկնաբանական կարիերան եւ անցաք այլ գործունեության:

Սրա մասին չի այսօր հաղորդումը, բայց այս ամենը հաշվի առնելով, ես եւս մեկ անգամ Ձեզ հրավիրում եմ հարցազրույցի: Թող դա լինի ուղիղ եթերում, որպեսզի որեւէ բան մոնտաժելու հնարավորություն չլինի:

Եվ այդ ժամանակ տետ-ա-տետ մենք կկարողանանք զրուցել, եւ եթե կկարողանաք պատասխանել  իմ հարցերին, ապա  հանրությունն ավելի լավ կպատկերացնի՝ ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում:

Իսկ մեղադրել թիկունքից ինչ-որ մեկին Թուրքիային աջակցելու համար, սա ներցեք, բայց ստոր քայլ է, որովհետեւ ես երբեք իմ կյանքում Թուրքիային ոչ մի բանով չեմ աջակցել:

Հուսով եմ այս անգամ կընդունեք իմ հրավերը եւ եթե կլինի արձագանք, մեծ հաճույքով ձեզ հետ կխոսեմ հայկական ֆուտբոլում տեղի ունեցող  իրադարձությունների մասին»:

Կիսվել նյութով