ՄամուլՏեսանյութ

Եթե ամեն ինչ բացահայտվի, ես խայտառակ եմ լինելու ոտից գլուխ. հրապարակվել է Կճոյանի ու նրա սանիկի ձայնագրությունը

Եթե ամեն ինչ բացահայտվի, ես խայտառակ եմ լինելու ոտից գլուխ. հրապարակվել է Կճոյանի ու նրա սանիկի ձայնագրությունը

Համացանցում է հայտնվել օֆշորային հայտնի գործով անցնող Աշոտ Սուքիասյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Շուրջ 25-րոպեանոց ձայնագրության մեջ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը պլանավորում են իրենց անելիքները, խոսում օֆշորային գոտում գրանցված ընկերությունում իրենց ստորագրությունները փոխելու մասին։

Խոսվում է նաև այն մասին, որ եթե հարցում կատարվի Աֆրիկայի Սիերա Լեոնե հանրապետություն, և ճիշտ տեղեկություններ գան, ու պարզվի, որ օֆշորային գոտում ի սկզբանե բացված ընկերության սեփականատերերը իրենք են եղել, ապա փոփոխվել են, իրենք ինչ քայլեր են ձեռնարկելու։ Աշոտ Սուքիասյանը Կճոյանին խորհուրդ է տալիս ցանկացած դեպքում հերքել իր առնչությունը այդ ընկերությանը։

Նավասարդ Կճոյան

Կճոյանը, սակայն, վախենում է վրիպելուց. «Եթե վրիպում եղավ ու ըտեղից (նկատի ունի Աֆրիկայից-Ս. Հ.) սխալ բաներ եկավ, ես խայտառակ եմ լինելու ոտից գլուխ։ Ես սկզբից հերքել եմ, ու եթե ուրիշ բան եկավ, ու փաստերը ուրիշ բան ասեն, ես հելնեմ ապուշ-ապուշ ինչ ասեմ… ոչ մեկը չի հավատա։ Եթե գա էդ բաներով, ու ես կանգնեմ ու հերքեմ, դա կլինի ապուշություն։

Ես պարտք եմ մնալու ստեղի իշխանություններին էն վիճակով, որ ես դուխից ընգա։ Պե՞տք ա էդ ինձ 100 տարի։ Ինչի՞ս ա պետք։ …պետք ա էնպես լինի, որ մեր ասածը ճիշտ լինի… մենք չենք կարա լուրջ մարդկանց խաբենք։ Իրանց դեմ դառնում ենք զրո, բա պե՞տք ա էդ մեզ, պե՞տք ա նման ողորմության տակ մտնել։ Չարժի, չէ »,- ասում է Կճոյանը։

Աշոտ Սուքիասյանը շտապում է հանգստացնել Կճոյանին, որ ամեն ինչ կարգին է, ու Աֆրիկայից ոչ մի վատ տեղեկություն չի կարող գալ։
«Փակել եք, չէ՞, էդ անտերը»,- հարցնում է Կճոյանը՝ նկատի ունենալով օֆշորային գոտում գրանցված ընկերությունը։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով