Մամուլ

Դպրոցներում աշխատանքային տետրերը պարտադիր չեն, և ոչ ոք իրավունք չունի պարտադրել դրանք. Արայիկ Հարությունյան

«Դպրոցական դասագրքերի համակարգը ենթակա է փոփոխման»,- Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, որ տեղին են ծնողների բողոքները, թե առաջին տարում նոր գրքի համար վճարում են նույն գումարը, ինչ չորրորդ տարում հնամաշ գրքերի համար:

Նա անդրադարձավ նաև աշխատանքային տետրերին, շեշտելով, որ դրանք պարտադիր չեն, և ոչ ոք իրավունք չունի պարտադրել դրանք: Նախարարը նշեց նաև, որ դպրոցներում երկրորդ հերթերը պետք է մարեն.

«Պետք է հասկանանք՝ յուրաքանչյուր թաղամասի համար նոր դպրոց պե՞տք է սարքել, թե՞՝ ոչ: Երկրորդ հերթերը դրա տրամաբանական շարունակությունն են: Մենք պետք է հասկանանք՝ հարակից դպրոցներում կա՞ն հզորություններ: Եթե կան հզորություններ, ուրեմն շատ կտրուկ այդ հարցը պետք է դնել: Նման դպրոցներն այլևս ընդունելություն չպետք է իրականացնեն, և 2-րդ և 3-րդ հերթերը պետք է մարեն»:

Աղբյուր՝ araratnews.am

 

Կիսվել նյութով