ԱշխարհՏեսանյութ

Դոնի Ռոստովի բնակիչները շտապում են լքել քաղաքը. բացառիկ կադրեր

Դոնի Ռոստովի բնակիչները շտապում են լքել քաղաքը. բացառիկ կադրեր

ArmLur.am-ի թղթակիցը Դոնի Ռոստովից ականատեսի աչքերով նոր մանրամասներ է հայտնել այնտեղ ստեղծված իրավիճակից:

Ռուսաստանում կեսգիշերից անվտանգային աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Իրավիճակը լարված է հատկապես Դոնի Ռոստովում, այնտեղ խափանվել է քաղաքացիական եւ զինվորական մարմինների աշխատանքը:

Մեր թղթակիցը պատմում է՝ այսօր առավոտյան Ռուսաստանի հարավային շրջանի բնակիչները դիմավորել են տագնապի նոր զգացումով, երկրի ռազմական ղեկավարության միջեւ սրված հակասությունները նոր խնդիրներ են ստեղծել տեղի բնակիչների համար:

Հաղորդվում է, որ քաղաքից դուրս եկող ճանապարհները փակ են, մասնավորապես՝ Դոնի Ռոստովից դեպի երկրի այլ նահանգներ գնացող ճանապարհներին ռազմական մեծաքանակ տեխնիկա է կուտակված:

Այնտեղ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակն ամեն պահի կարող է նոր անկանխատեսելի իրադարձությունների սկիզբ դառնալ:

Մեր թղթակցի հաղորդմամբ՝ Դոնի Ռոստովի բնակիչները շտապում են լքել քաղաքը, հանգստյան օրերը նախատեսում են անցկացնել իրենց ամառանոցներում: Իշխանությունները տեղացիներին հորդորել են խուսափել տանից դուրս գալուց, առավելեւս՝ քաղաքի կենտրոնական հատվածներ գնալուց:

ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է նաեւ այնտեղ ստեղծված խուճապային վիճակը, փակ ճանապարհները եւ բենզալցակայանում գոյացած մեծ հերթերը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում