ԱշխարհՄամուլ

Դնեպրի փողոցներից մեկն անվանվել է Գրիգոր Լուսավորչի անունով

Դնեպրի փողոցներից մեկն անվանվել է Գրիգոր Լուսավորչի անունով

Դնեպրի քաղխորհրդի նստաշրջանում որոշում են կայացրել վերանվանել 26 փողոց, որից մեկն արդեն նախկին Կազանսկայա փողոցն է, որը վերանվանվել է Գրիգոր Լուսավորչի փողոց:

Փողոցը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն և Սերգեյ Նիգոյան պողոտայի մոտ։

AnalitikaUA-ն ընդգծում է, որ հայ-ուկրաինական պատմությունն ավելի քան 11 դարի պատմություն ունի, ուկրաինական քաղաքներում կան բազմաթիվ փողոցներ և նրբանցքներ, որոնց անունները կապված են հայ համայնքի հայտնի գործիչների հետ:

Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ:

Կիսվել նյութով