Շոու-բիզնես

Դավիթ Մարդյանը հայր է դարձել. փոքրիկի առաջին լուսանկարը (ֆոտո)

Tert.am Life-ը գրում է.

Դերասան Դավիթ Մարդյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Նռան հատիկ» հեռուստասերիալում, հայր է դարձել։ Դերասանի կյանքում այս փոփոխությունը եղել է Ամանորին ընդառաջ, սակայն նա կարողացել է խնամքով թաքցնել նորությունը։

Մեզ հետ զրույցում Դավիթն ասաց, որ կինն իրեն աղջիկ երեխա է պարգևել։ Աղջնակը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 18–ին։ Զրույցի պահին փոքրիկը Դավթի գրկում էր։ Երջանիկ հայրիկն անձնական թեմաներով խոսել չի սիրում, սակայն տրամադրել է դստեր բացառիկ լուսանկարը։

 

davit mardyan balik

Նյութի աղբյուրը՝ Tert.am Life

Կիսվել նյութով