Մամուլ

Դաժան ու ողբերգական դեպք․ այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է ՊՆ փոխգնդապետի մոխրացած դին

Դաժան ու ողբերգական դեպք․ այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է ՊՆ փոխգնդապետի մոխրացած դին

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի տարածքում հրդեհ է բռնկվել Mazda մակնիշի 35 QT 322 համարանիշի ավտոմեքենայում:

Հրդեհի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի:

Աղբյուրի տեղեկություններով մահացածը ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ, 57-ամյա Հովիկ Քոսակյանն էր, վիրավորներ են 58-ամյա Աշոտ Շեխիկյանը, 57-ամյա Պավել Թոփչյանը և 36-ամյա Գևորգ Հարությունյանը: Ավտոմեքենան էլ պատկանում է Ա. Շեխիկյանին:

հրդեհ մեքենա
Կիսվել նյութով