Աշխարհ

«Գործընթացը կավարտվի սև էջը շրջելով». Ալիև

«Գործընթացը կավարտվի սև էջը շրջելով». Ալիև

«Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին։

«Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու սև էջի շրջմամբ»,- հայտարարել է Ալիևը։

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է Ադրբեջանում։ Երկու երկրների առաջնորդներն այսօր ավելի վաղ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է միջպետական խորհրդի նիստը։

«Այսօր մենք մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները։ Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնեցի, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս դժվար ու սև էջը շրջելով։

Մենք շնորհակալ ենք Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման հարցում համերաշխության խոսքերի համար։ Եվ, իհարկե, Ադրբեջանում, կարծում եմ, բոլորը գիտեն, որ Ղազախստանը մեր հուսալի բարեկամն ու դաշնակիցն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել էջում