Մամուլ

Գողացել են զինվորների համար նախատեսված գիշերային տեսանելիության սարքերը․ Դավիթ Թորոսյան

Գողացել են զինվորների համար նախատեսված գիշերային տեսանելիության սարքերը․ Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցնող գիշերը, անձի կամ մի խումբ անձանց կողմից, իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գողություն. տեխնիկական միջոցների գործադրմամբ, ջարդել են ավտոտնակի մեղաղյա դուռը և գողացել 5 հատ գիշերային տեսանելիության սարք (ночное видение), 5 հատ հեռադիտակ և 6 հատ շապիկ, ընդհանուր ավելի քան 1.130.000 արժողությամբ։

Դեպքի առիթով հաղորդում եմ ներկայացրել Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հ.Գ Ի պատիվ ոստիկանության պետք է նշեմ, որ քրեական հետախուզության օպերլիազորները ահազանգից հետո բավականին արագ հասան դեպքի վայր։

Գործի ընթացքի մասին նորությունների դեպքում լրացուցիչ կտեղեկացնեմ»։

Կիսվել էջում