Շոու-բիզնես

Գոհար Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ

Գոհար Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ

Գոհար Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ. դիմահարդարին դիմել են Ռոսպոտրեբնադզոր՝ նրա դիմահարդարման կուրսերի պատճառով։ Այս մասին հաղորդում է Super.ru-ն:

Ռուսաստանում ամենահայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը՝ հեղինակային առցանց դասընթացներ է վաճառում, ինչի պատճառով նա այժմ բախվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածին:

Հաճախորդներից մեկը դժգոհ է ստացված ծառայություններից։ Դիմահարդար Քսենյա Աբաշևան 69900 ռուբլով թրեյնինգ է գնել (առանց զեղչի գինը 100 հազար է) և չի ստացել խոստացված կուրսը։

Գոհար Ավետիսյան

Նա վճարել է «Бьюти-спец 2.0» դասընթացի համար դեռևս նոյեմբերին, սակայն նրան մուտք է տրվել միայն «Личный кабинет», իսկ Ավետիսյանի տեսադասերը կայքում չեն հայտնվել։ Այդ ժամանակվանից դասընթացների մեկնարկը անընդհատ հետաձգվում էր, իսկ հաճախորդը այլևս սպասելու մտադրություն չուներ։

Քսենիան արդեն նախաքննական հայց է ուղարկել, ինչպես նաև, ըստ նրա, բողոք Ռոսպոտրեբնադզորին։ Փաստաբանները պնդում են, որ եթե ծրագիրը բազմիցս հետաձգվել է՝ առանց որևէ հիմնավոր պատճառների նշման, դա կարող է համարվել որպես անազնիվ վարքագիծ, ուստի Քսենիան ունի բոլոր հնարավորությունները դատավարությունը շահելու:

Կիսվել էջում