Մամուլ

Գյումրիում պարեկները մոլորված 4-ամյա տղային հայտնաբերել են տանից մի քանի կմ հեռավորության վրա, անձրևի տակ, անօգնական վիճակում

Գյումրիում պարեկները մոլորված 4-ամյա տղային հայտնաբերել են տանից մի քանի կմ հեռավորության վրա, անձրևի տակ, անօգնական վիճակում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝  սպետեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սուրեն Եղոյանն ու Տիգրան Ամիրխանյանը Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են մի երեխայի, ով անձրևի տակ կարճաթև վերնաշապիկով կանգնած է: 

Պարեկները մոտենում են երեխային, պարզվում է, որ տղան չի հիշում տան ճանապարհը և փնտրում է իր ծնողներին:

Պարեկները երեխայի հայտնաբերման մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանին ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանին, ինչից հետո պարեկներին են միանում արդեն գումարտակի հրամանատարն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչը և սկսում են երեխայի բնակության վայրը պարզել, իսկ պարեկների մի խումբ էլ սկսում է երեխայի ծնողների որոնողական աշխատանքները:

erexa marmarashen

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային պարեկները նստեցնում են իրենց ծառայողական ավտոմեքենան ու նրանից հետաքրքրվում է, թե որ ճանապարհով է ինքը եկել ու հասել Մարմարաշենի խճուղի:

Ի վերջո, երեխայի հայտնաբերման վայրից մոտ 2,5 կմ անցնելով պարեկների ավտոմեքենան կանգնեցնում է մի տղամարդ և ասում, որ իր անչափահաս որդուն քանի ժամ է որոնում է ու երբ պարեկները տղամարդուն ցույց են տալիս երեխային, պարզվում է, որ պարեկների հայտնաբերած երեխան այդ տղամարդու որդին է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ պարեկները հայտնաբերել են երեխային անձրևի տակ, անօգնական վիճակում, երեխայի մոտով անընդհատ քաղաքացիներ էին անցնում և ցավալի է, որ ցուցաբերում էին անտարբերություն և միայն պարեկներն են, որ հետաքրքրվեցին երեխայի ով լինելով և հայտնաբերեցին ծնողին:

Կիսվել էջում