Աշխարհ

«Գերմանիայում Պուտինին ձերբակալություն է սպասվում». Մարկո Բուշման

«Գերմանիայում Պուտինին ձերբակալություն է սպասվում». Մարկո Բուշման

Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը հայտարարել է, որ կկատարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Պուտինը ոտք դնի իրենց երկիր, գրում է Zeit-ը:

«Գերմանիան պարտավոր կլինի ձերբակալել նախագահ Պուտինին, եթե նա մտնի մեր տարածք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Միջազգային քրեական դատարանը հրատապ կերպով կդիմի Ինտերպոլին և համաձայնեցված պետություններին ու կպահանջի կատարել օրդերը:

Կիսվել նյութով