ՄամուլՏեսանյութ

Շոու է անում. Գարեգին Բ-ն գլուխը չէ, որոշում կայացնողն էլ ինքը չէ. նրան հեռացնելը փակուղում չէ

Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը այն համոզմանն է, որ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) հեռացնելու հարցը փակուղում չէ, կան լուծումներ: Նրա խոսքով՝ ժողովուրդը նաև դրա համար ձայն է տվել «Քաղաքացիական պայմանագրին»:

«Կաթողիկոսի համար մեծագույն պարտություն է, որ ժողովուրդն իրեն ասում է՝ գնա»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Միաժամանակ Տեր Թադեն նկատում է. «Եթե արդար է, թող գնա կանգնի դատարանի առաջ. ինչ է, Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) դատարանից բա՞րձր է, շոու է անում»:

Ըստ հոգևորականի՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) որոշում կայացնող չէ, նրան թելադրում են իր քայլերը. «Գլուխը չէ, որոշում կայացնողն էլ ինքը չէ, ենթակա անձ է. նա իր առաքելությունը ձախողել է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվեք ձեր էջում