ՄամուլՏեսանյութ

ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց դիմումի թղթային տարբերակը նույնպես հանձնեցին ՍԴ (Տեսանյութ)

ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց դիմումի թղթային տարբերակը նույնպես հանձնեցին ՍԴ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանն այսօր՝ հունիսի 26–ի առավոտյան Սահմանադրական դատարանում էին:

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը.

«Այսօր արդեն թղթային տարբերակը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է պետք, Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի.

«Եկեք ոչ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ոչ, որ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե՝ ոչ»,-ասաց Զոհրաբյանը:

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով