Բերդ-Վերին Կարմիր ավտոճանապարհին 29-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վթարի է ենթարկվել․ կա վիրավոր
Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բերդ-Վերին Կարմիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով բախվել է հողաթմբին և կողաշրջված փակել ճանապարհը։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



