ՄամուլՏեսանյութ

Բեղլոյանը հերքեց խոսքերը, լրագրողները ձայնագրությունը միացրին (Տեսանյութ)

Բեղլոյանը հերքեց խոսքերը, լրագրողները ձայնագրությունը միացրին (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե «կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է» և խոսել է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հեռանկարի մասին։

Նշենք, որ կոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները։

Նրա այս ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել մամուլում, և նրան մեղադրում են թուրք-ադրբեջանական շահը սպասարկելու մեջ, նաև ակցիա իրականցրի այսօր ԱԺ-ում նրա դեմ:

anush beghloyan

Բեղլոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը չի ասել նման բան, որ իրեն վերագրում են բաներ, որն ինքը չի ասել:

Լրագրողները տեղում միացրին իր ելույթի ձայնագրությունը, որից հետո Բեղլոյանն սկսեց արդարանալ, թե ինքն այդ համատեքստում չի ասել այն, ինչ մենք լսում և հասկանում ենք:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով