Մամուլ

Բաքվում ընթանում է 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը

Բաքվում ընթանում է 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, մի կեղծված գործով անցնում են 14 հայ գերիներ՝ Սերոբյան Գեղամ Սամվելի, Ավագյան Հրաչ Արզումանի, Բագասյան Արմեն  Եղիազարի, Գասպարյան Գոռ Վահրամի, Սեֆիլյան Կամո Կարենի, Հակոբյան Վոլոդյա Վաչագանի, Ասերտյան Գեւորգ Նորայրի, Ենգոյան Սիսակ Գրիշայի, Պետրոսյան Ալբերտ, Սեդրակյան Ռոմիկ Միսակի, Մինասյան Արամ Գառնիկի, Մինասյան Մկրտիչ Սիմոնի, Մաթեւոսյան Էդգար Վաչագանի եւ Կարապետյան Յուրի Տիգրանի:

hay geriner baku

Այսօր ընթանում է նաեւ եւս 13 հայ գերիների նկատմամբ դատավարությունը՝ Հովհաննիսյան Հայկազ Կորյունի, Մանուկյան Վարազդատ Անուշավանի, Ստեփանյան Դավիթ Ստեփանի, Թոսունյան Լեւան Աշոտի, Բաղդասարյան Արթուր Էդուարդիչ, Ավագյան Սերոբ Սուրենի, Հարությունյան Վարազդատ Վրեժի, Մանուկյան Ժոռ Վանոյի, Քերոբյան Հրայր Հրաչի, Գասպարյան Նարեկ Աղասի, Կուրեղյան Գրիգոր Գագիկի, Գեւորգյան Աշոտ Արտակի, Ագրամանյան Մարտին Մուշեղի:

Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունը կոպտորեն խախտում է գերիների նկատմամբ բոլոր միջազգային իրավունքները, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ին ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության կետերը, կետերից մեկը բոլոր գերիների վերադարձն է:  

Կիսվել էջում