Օգտակար

Բամիայի ջուրը ունի բուժիչ հատկություն, որը քչերին է հայտնի

Բամիայի ջուրը ունի բուժիչ հատկություն, որը քչերին է հայտնի

Բամիան փիփերթազգիների ընտանիքի միամյա բույս է, որը լայն տարածում ունի Հայաստանում:

Այն հաճախ կարելի է գտնել տարբեր ճաշատեսակների բաղադրությունների մեջ:

Սակայն քչերը գիտեն, որ բամիան, բացի իր յուրահատուկ համից, նաև շատ օգտակար հատկանիշներ ունի:

Մեկ բաժակ թարմ բամիայի ջուրը պարունակում է 30 կալորիա, 2 գրամ պրոտեիններ, 3 գրամ դիետիկ մանրաթելեր, 0.1 գրամ ճարպեր, 7.6 գրամ կարբոհիդրատներ, մոտ 80 միկրոգրամ ֆոլատ, 21 մգ վիտամին C և 60 մգ մագնեզիում:

Այս բոլոր տարրերի շնորհիվ բամիան մարդու առողջության համար պարզապես անփոխարինելի է:

Բամիան հանգստացնում է ասթմայի նախանշանները, լավացնում է իմունիտետը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, կանխարգելում է երիկամային հիվանդությունները:

Ձեզ ենք ներկայացնում տնական բաղադրատոմս, որը կկարգավորի օրգանիզմում շաքարի մակարդակը:

Ձեզ անհրաժեշտ է 4 բամիա: Բամիայի պոչիկներն ու գլուխները կտրեք և վրան 2-3 բաժակ ջուր լցրեք: Թողեք մնա ամբողջ գիշեր:

Ջուրը խմեք առավոտյան՝ նախաճաշից կես ժամ առաջ:

Կիսվել նյութով