Աշխարհ

Արևմուտքը Ռուսաստանին «գցել է»․ Վլադիմիր Պուտին

Արևմուտքը Ռուսաստանին «գցել է»․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանին Արևմուտքը «գցել է» խոստանալով, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները ոչ մի մատնաչափ չեն տեղաշարժվի դեպի Արեւելք: Այս մասին հայտարարել է Պուտինը Կրեմլում Հունգարիայի վարչապետի հետ ունեցած բանակցություններից հետո:

«Ես կուզենայի եւս մեկ անգամ բացատրել մեր պահվածքի եւ անվտանգության երաշխիքների հետ կապված մեր առաջարկների տրամաբանությունը:

Ինչպես հայտնի է, մեզ խոստացել էին, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները չեն տեղաշարժվի դեպի Արեւելք ոչ մի դյույմ եւ դա հայտնի էր բոլորին։

Վլադիմիր Պուտին

«Սակայն հիմա մենք տեսնում ենք, թե որտեղ է գտնվում ՆԱՏՕ-ն Լեհաստան, Ռումինիա, Բալթյան երկրներ:

«Ասացին մի բան, արեցին այլ բան։ Ինչպես մեր ժողովուրդն է ասում՝ «գցել են», ուղղակի խաբել են»,- ասել է Պուտինը։

Share