Մամուլ

Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել. «Հրապարակ»

Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել։ Քաղաքական ուժերը քննարկում են ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը, որը ստեղծվել է պատերազմի և Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկման պայմաններում։

Արցախում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են համարում Արայիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի հետ է բոլոր որոշումները կայացնում։

Այս փուլում ակտիվ քննարկվում է Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաև Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։

արայիկ հարությունյան

Այդուհանդերձ, հիմա քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը, որտեղ էականորեն նվազելու են Ա․ Հարությունյանի լծակերը։

Հարությունյանին անկյուն մղելու, իզգոյացնելու պահանջատերը ՀՅԴ-ականներն են և Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև` քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ հանդես են գալիս իշխանության մասնակի կամ ամբողջությամբ հեռացման օգտին»։

Մանրամասները` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով