Արցախի փողոցի պահեստում այրվել է անկողնային պարագաներով բեռնված բեռնատարը
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 2-րդ, 3-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատիներից մեկական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ պահեստային այդ հատվածում կայանված բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են պահեստի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այրվել է բեռնատարում բարձված անկողնային պարագաներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


