Մամուլ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններից պարեկներն իրենց ավտոմեքենայով հղի կնոջը տեղափոխեցին ծննդատուն

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններից պարեկներն իրենց ավտոմեքենայով հղի կնոջը տեղափոխեցին ծննդատուն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Առավոտյան ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների հատվածում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ քաղաքացու ավտոմեքենան խոտանվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք, ինչպես նաև նույն վաշտի պարեկներ Վահան Թորոսյանն ու Մկրտիչ Պողոսյանը, մոտենալով նշված ավտոմեքենային, պարզում են, որ ավտոմեքենան տեղափոխելու համար անհրաժեշտ է ավտոքարշակ։

parekner

Տեղում պարզվում է նաև, որ ամուսինը իր հղի կնոջը շտապ պետք է տեղափոխեր Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատուն։

Պարեկներ Վ. Թորոսյանն ու Մ. Պողոսյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը, նրա մայրիկին և ամուսնուն շտապ տեղափոխում են Երևան՝ Հերացու փողոցի վրա գործող «Բեգլարյան» ԲԿ, որտեղ էլ, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, փայլում են բժիշկները։ 

Աղբյուրի տեղեկություններով, կինը մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Կիսվել էջում