Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. Սարյան փողոցում հրդեհ է բռնկվել KIA Sorento և Nissan Tiida ավտոմեքենաներում

Արտակարգ դեպք Երևանում. Սարյան փողոցում հրդեհ է բռնկվել KIA Sorento և Nissan Tiida ավտոմեքենաներում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Սարյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել KIA Sorento և  Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներում  առաջացած հրդեհը:

meqena hrdeh

Հրդեհի հետևանքով KIA Sorento-ն  ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan Tiida-ն դարձել է ոչ շահագործելի: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բարեբախտաբար, տուժածներ չկան:

KIA-ի վարորդը եղել է ավտոմեքենայի մեջ, երբ նկատել է, որ ավտոմեքենայում կրակ ու ծուխ է առաջացել, կարողացել է ճիշտ կողմնորոշվել, դուրս գալ և ահազանգել 911։

avtomeqena hrdeh

Հրշեջները մարել են կրակը և ԱԻՆ-ը իր գործն ավարտել է, սակայն 2 ժամից ավելի է, ավտոմեքենաների տերերը սպասում են,թե երբ կժամանի ինչ-որ տեսչական մարմին, ով պետք է հետաքննություն անցկացնի:

Եթե նախկինում այդ տեսչական մարմինը պատկանում էր Արտակարգ իրավիճակների նախարարությանը  և նրանք նմանատիպ դեպքերում բավականին օպերատիվ էին արձագանքում և շատ դեպքերում էլ հրշեջների հետ էին ժամանում, ապա հիմա, երբ այդ կառույցը առաձնացվել է ԱԻՆ-ից, քաղաքացիները նմանատիպ իրավիճակներում են հայտնվում, 2.5 ժամ է, սպասում են «այլմոլորակայինների»:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Կիսվել նյութով