Մամուլ

Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում Երասխում, հրդեհ է բռնկվել

Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում Երասխում, հրդեհ է բռնկվել

Հուլիսի 26-ին, ժամը 17։07-ին Արարատի մարզային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, այրվում է եղեգ։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

անտառները այրվում են

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։42-ին։

Կիսվել էջում