Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. նոր կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակից քաղաքացին ընկել է շախտայի մեջ

Արտակարգ դեպք Երևանում. նոր կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակից քաղաքացին ընկել է շախտայի մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց  է տեղափոխել  մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում պարզվել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

նոր վերելակ

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան մոտ ախտորոշվել է «կատատրավմա, գլխուղեղի ցնցում, արմնկ ելունի բաց կոտրվածք, աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել Արաբկիր 17 փողոցում կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակի համար նախատեսված հատվածից և հայտնվել շախտայի մեջ:

Այդ մասին հիվանդանոցում հայտնել են շինարարությունում աշխատող վիրավորի գործընկերները:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել նյութով