Մամուլ

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում Գազելը վերածվել է մոխրակույտի

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում Գազելը վերածվել է մոխրակույտի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 կառավարման կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյողում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, գյուղի Ալիկ Սարգսյան փողոցի թիվ 32 տան դիմաց կայանված, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 60-ամյա Գրիշա Կարապետյանին պատկանող Գազել մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

ain shtap

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ 

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ճանապարհատանսպորտային պատահարների և վարչական վարույթի ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանը։  Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։

Կիսվել նյութով