Մամուլ

Արսեն Թորոսյանը ազատվել է պաշտոնից. փոխարինողի անունը հայտնի է

Արսեն Թորոսյանը ազատվել է պաշտոնից. փոխարինողի անունը հայտնի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արսեն Թորոսյանին ազատել է Առողջապահության նախարարի պաշտոնից։

Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը:

anahit avanesyan

Առաջարկվել է նախարարի պաշտոնում նշանակել առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտոնապես հաստատվել է, որ դիմումը նախագահականում է: Այն դեռ չի ստորագրվել։

Կիսվել նյութով