ՄամուլՏեսանյութ

Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել (Տեսանյութ)

Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել (Տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել։«Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։

Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։ Նիկոլին փաստորեն Իմոդիումը չօգնեց։ Պիտի միանգամից պռոբկա խփել։

armen ashotyan berman

Իսկ մեր պայքարը շարունակվելու է»,-գրել է նա:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, «Դիմադրություն» շարժման կոչով՝ քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ է Պուշկին-Մաշտոց խաչմերուկը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում