ՄամուլՏեսանյութ

Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է մաքրում» (Տեսանյութ)

Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է մաքրում» (Տեսանյութ)

Այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը թեժ ելույթ ունեցավ խորհրդարանում եւ իր խոսքում անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին:

Նրա ելույթին տեղից արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն ընդմիջմանը եւս դահլիճում նրանք զրուցում էին՝ թեժ քննարկում ունենալով:

Արման Թաթոյան

ArmLur.am-ի տեղեկություններով, Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ասել է, թե նրան բոլորը գովել են, ինչին ի պատասխան Թաթոյանը հիշեցրել է Մարիա Կարապետյանի ելույթը: Հավելենք, որ Մարիա Կարապետյանը ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անունից:

Նշենք, որ իրավիճակը փորձում էր հանդարտեցնել Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով