Մամուլ

Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի ուներ բացահայտելու Միհրան պողոսյանի գործը՝ սակայն դրանք չեն բացահայտվել

Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի ուներ բացահայտելու Միհրան պողոսյանի գործը՝ սակայն դրանք չեն բացահայտվել

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թերթերի խմբագիրների հետ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Միհրան Պողոսյանի քրեական գործն ԱԱԾ-ն առաջարկել էր վերաբացել, սակայն Դատախազությունից այն հետ էին ուղարկել ԱԱԾ, որից հետո Միհրան Պողոսյանը հեռացավ Հայաստանից:

Bavnews.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, որ գլխավոր դատախազությունից պատասխանել են Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված այն հարցադրումներին, թե ինչո՞ւ Միհրան Պողոսյանը մեկնեց, կամ ո՞վ նրան տեղեկացրեց, նշել են, որ վերջինս ՀՀ տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում և, որ Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի, որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ուներ այդ հարցերի բացահայտման համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը և այդպիսի պաշտոնեական պարտականություն, սակայն դրանք չեն բացահայտվել:

Կիսվել էջում