Մամուլ

Արթուր Վանեցյանը դատարանից ազատ արձակվեց (Տեսանյութ)

Արթուր Վանեցյանը դատարանից ազատ արձակվեց (Տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց, նա ազատ արձակվեց։

«Փառք Աստծո, արդարությունը դեռեւս այս երկրում կա, եւ արդարություն այս փուլում հաղթեց։ Հարգելի հայրենակիցներ, իմ աջակիցներ, ես հավաստիացնում եմ բոլորիդ, որ ես որեւէ հանցանք չեմ գործել ոչ այս պահին, ոչ առհասարակ իմ կյանքում։ Ես մշտապես պաշտպանել եմ օրենքը եւ շարունակելու եմ պաշտպանել։ Օրենքի գերակայությունը երկրի զարգացման ուղին է։

Ես մշտապես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, չխախտել այն, սակայն այս իշխանությունները խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետեւում թաքուն ստորագրեցին մեր հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիրը։

արթուր վանեցյան

Այս խայտառակ պայմանագիրը պետք է մեր հասարակությունը հասկանա, որ սա ուղղակի պայմանագիր չէ, սա մեր ինքնության, մեր ազգի եւ մեր պետության ապագայի մասին է։ Բոլորս պայքարելու ենք մինչեւ իրական հաղթանակ։ Կեցցեե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցեե Արցախի Հանրապետությունը եւ կեցցե հայ ժողովուրդը»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ այսօր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռևս չի քննվել։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում