Ազատ խոսքՄամուլ

Արդյո՞ք վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի ու ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարների հանդիպումներին ձեռքսեղմումներ եղել են. Ստեփան Դանիելյան

Արդյո՞ք վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի ու ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարների հանդիպումներին ձեռքսեղմումներ եղել են. Ստեփան Դանիելյան

Այնքան կարեւոր չէ, թե ինչ են խոսել վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն ու ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարները, որքան այդ հանդիպումների արարողակարգային պահը. արդյո՞ք հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներ եղել են, թե՞ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Եթե այդ անձի հետ, հանգամանքների բերումով, ստիպված եք խոսք փոխանակել, դա մի բան է, սակայն նրա ձեռքը չսեղմելու հարցում պետք է ազգային համաձայնություն կայանա։ Դա խոսակցության բովանդակությունից ավելի կարեւոր է։

Ստեփան Դանիելյան

Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը։ Սա հենց այդ դեպքն է ու Սիսիանի եկեղեցու սպասավորը դա փայլուն կերպով ցուցադրել է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարների հանդիպումը։

Կիսվել էջում