Մամուլ

Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա

Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ դեռ հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին:

«Այս տարի մարտի 11-ից 13-ը անցկացվող Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինաամերիկյան 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը:

ararat mirzoyan

Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ յուրաքանչյուրի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այժմ իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ:

Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին և Եգիպտոսին», – ասել էր Չավուշօղլուն Անկարայի համալսարանում Լատինական Ամերիկայի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Կիսվել նյութով