Մամուլ

Որ դեպքում կնվազեն ՌԴ-ից Երևան տոմսերի գները

Որ դեպքում կնվազեն ՌԴ-ից Երևան տոմսերի գները

Hraparak.am-ը գրում է․ Տոմսերի գների հետ քաղավիացիան կապ չունի, այլ կերպ ասած՝ դա կոմիտեի լիազորություններից դուրս է։ Ավիատոմսի գինը կոմերցիա է ու բնականաբար դա ավիաընկերության հարցն է, իսկ սիրողական մակարդակով բոլորս էլ գիտենք, որ այո, գները թանկացել են։

Անդրադառնալով ավիտոմսերի, մասնավորապես Մոսկվայից Երևան կամ Ռուսաստանի այլ քաղաքներից դեպի Երևան չվերթների թեմային «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի` մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

Նշենք,որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն տևական ժամանակ է ավիատոմսերը մի քանի անգամ թանկացել են։ Օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների տոմսերի գների համեմատ թեպետ տեղեկան ավիաընկերությունների գները մի փոքր մատչելի են, սակայն դրանք ևս նախկինի համեմատ մեծ թվերի են հասնում։

inqnatir

«Արմենիայի»՝ մոտակա օրերի համար նախատեսված Մոսկվայից Երևան չվերթները 390 հազար դրամ է, գրեթե նույնքան էլ  «Ֆլայ վանինը»՝ 385 հազար։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենք վերահսկողություն ունեն այս ոլորտում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ 

«Հանձնաժողովի ներկայացուցիչներն այս պահին նիստին են, հույս չունեմ, որ այն շուտ կավարտվի, որպեսզի հստակ ճշտեմ, բայց կարող եմ նշել, որ այդ խնդրին՝ տոմսերի գների բարձաձման, մենք նախորդ տարի ևս բախվել ենք։

Այս ոլորտում մենք 2021 թվականին, ինչպես ասացի, ուսումնասիրություն ունեցել ենք ու բնականաբար այդքան էլ վաղ անցյալում չէ։ Ուսումնասիրությունները մեզ մոտ տևում է մոտ մեկ տարի, դա հենց օրենքով է սահմնաված, իսկ օտարերկրյա ավիափոխադրողները բնականաբար մեր լիազորությունների շրջանակում են չեն»,- ասաց հանձնաժողովի մամուլի պատասխաանտու Անի Սմբատյանը։

rusakan inqnatir

«Հանձնաժողովը նախկինում ևս առնչվել է ավիատոմսերի գների բարձրացման երևույթին, ինչի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների միջոցով փորձել է պարզել ավիատոմսերի գների ձևավորման մեխանիզմները, ինչպես նաև դրանց գների բարձրացումների պատճառները:

ԵՏՀ ուսումնասիրության շրջանակում արձանագրվել է, որ ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի սակագների ենթադասերի արդյունավետ կիրառման նպատակով օգտագործվում են եկամտաբերությունը կառավարող ծրագրային հավելվածներ: Ավիաընկերություններն ինքնուրույն են սահմանում սակագների խմբեր, որոնց շրջանակներում կարող են սահմանվել մի քանի ենթադասեր»,- նշվում է ՏՄՊՊՀ նախորդ տարվա ներկայացրած ուսումնասիրության հայտարարությունում։

«Օդանավերում տեղ չկա։ Օդանավերում միայն մնացել են բիզնես դասի տոմսեր։ Բնականաբար հենց դրա համար էլ տոմսը թանկ է։ Այսինքն՝ թոմսի թանկ լինելու խնդիր չկա, տեղի խնդիր կա։ Թանկացումը միայն դրանով է պայմանավորված»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Կիսվել էջում