Մամուլ

Արարատի մարզպետը Խիմկի քաղաքում 120.000 դոլարով բնակարան է գնել

Արարատի մարզպետը Խիմկի քաղաքում 120.000 դոլարով բնակարան է գնել

168.am-ը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան շրջանի Խիմկի քաղաքում, 9.000.000 ռուբլի արժողությամբ բնակարան է ձեռք բերել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարզպետը վերջերս է բնակարանը ձեռք բերել՝ նորակառույց էլիտար շենքում:

«Խիմկիում էլիտար շենքեր են սարքել, իրենք էլ այդտեղ սալիկի, բրուշատկեքի ցեխ ունեն, նորկյանքցիները սաղ այդ ցեխերից ունեն Մոսկվայում: Խիմկիում ապրող մարդիկ կան, ասել են՝ բնակարանի լուսանկարներն էլ կտրամադրեն:

Գարիկը մինչև հեղափոխությունը գնացել, աշխատել է Խիմկիում, իսկ հայրը մեր մարզում, ավելի շուտ՝ Արտաշատից դեպի Նոր կյանք, Արարատ, ճանաչված է՝ որպես տոկոսով փող տվող, ասում են՝ «տոկոսով Մնաց»: 9 միլիոն ռուբլի, մոտ 120.000 դոլար, տեսնում եք՝ ինչ հարստանալ հարստացան, երեկ՝ մեկ, այսօր՝ երկու»:

168.am-ը փորձեց կապ հաստատել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ` պարզելու, թե արդյոք Խիմկիում բնակարան գնե՞լ է, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

Գարիկ Սարգսյանի խորհրդական Լիլիթ Թադևոսյանը հարցը լսելուց հետո փոխանցեց մարզպետի պատասխանը.

«Մարզպետն ինչ ունեցվածք ունի, դա արտացոլված է հայտարարագրում, ինքն ամեն ինչը լրացրել է, որևէ մեկից որևէ թաքցնելու բան չունի, եթե որևէ բան էլ ունենա, ապա դա կարտացոլվի իր հայտարարագրում»:

Դիտարկմանը, որ խոսքը հայտարարագրումից հետո՝ օգոստոսին ձեռք բերված գույքի մասին է, Արարատի մարզպետի խորհրդականը հերքեց լուրը:

«Չի՛ եղել նման բան, ոչ էլ ընտանիքն է գույք ձեռք բերել: Ընտանիքի անդամների ունեցվածքը նույնպես հայտարարագրվում է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով