Մամուլ

Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորներից մեկը մանկավարժ է, երեքը՝ աշակերտ

Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորներից մեկը մանկավարժ է, երեքը՝ աշակերտ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցում բախվել են Իջևանի բնակիչներ՝ 36-ամյա Քրիստինե Ս-ի վարած  Mercedes մակնիշի և 65-ամյա Սամվել Ե-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ողւևորուհի՝ Իջևանի բնակիչ, 48-ամյա Մարիետա Ս-ն, Mercedes-ի վարորդ Քրիստինե Ս-ն մ, նրա ուղևորներ՝ Իջևանի բնակիչներ, 11-ամյա Ռաիսա Փ-ն, 10-ամյա Լուիզա Փ-ն, 10-ն Լեռնիկ Ս-ն և 13-ամյա Ռոզի Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» ԲԿ։

avtovtar tavush

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողնեը՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր երեխաները սովորում են Իջևանի թիվ 5 դպրոցում, իսկ Մարիետա Ս-ն աշխատում է Իջևանի թիվ 4 դպրոցում։

Կիսվել նյութով