Մամուլ

Ավտովթարից մահացածն ըմբիշ պատանիներից մեկի հայրն է. երեխաներն Այգեստանում էին ըմբշամարտ պարապում

Ավտովթարից մահացածն ըմբիշ պատանիներից մեկի հայրն է. երեխաներն Այգեստանում էին ըմբշամարտ պարապում

Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին 2 օր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած «Վազ 2106»-ի վարորդը ըմբիշ պատանիներից մեկի հայրն է: Այս մասին News.am-ը տեղեկացավ Վերին Արտաշատի վարչական ղեկավար Աշոտ Ղազարյանից:

Նա պատմեց, որ պատանին եւ հայրը Վերին Արտաշատից էին, տղան Այգեստան վարչական շրջանում էր ըմբշամարտի դասերի հաճախում:

«8-ից 13 տարեկան երեխաներ են մեքենայում եղել: Այգեստանից, Զովաշենից, Վերին Արտաշատից կային երեխաներ: Այգեստանում էին պարապում, այդ օրն էլ գնում էին Գառնի՝ մրցումների»,- պատմեց վարչական ղեկավարը:

Նշենք, որ վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան եւ Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետեւանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղեւորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաեւ մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երեւան քաղաքի բժշկական հաստատություններ։

Կիսվել էջում