Մամուլ

Ավտովթար՝ Արարատի մարզում. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է

Ավտովթար՝ Արարատի մարզում. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Opel Vectra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

shtapognutyun ararat

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին։

Կիսվել նյութով