ՄամուլՏեսանյութ

«Առաջխաղացում է փորձել կատարել թշնամին, բայց չենք թողել». Ժամկետայինները ոչնչացրել են դիրքի վրա հարձակված հատուկջոկատայիններին

«Առաջխաղացում է փորձել կատարել թշնամին, բայց չենք թողել». Ժամկետայինները ոչնչացրել են դիրքի վրա հարձակված հատուկջոկատայիններին

Հակառակորդի վերջին մասշտաբային հարձակումը տեղի է  ունեցել հանրապետության հարավարեւելյան սահմանագոտում, որի պահպանությունը վստահված էր ժամկետային  զինծառայողներին: 

Ժամկետային զինծառայողներն անմիջապես անցել են պաշտպանության եւ ոչնչացրել հակառակորդի գրոհող հատուկջոկատայինների խմբերը:

Ամբողջ գիշեր չդադարող կրակի պայմաններում իրենց խրամատից շարունակել են խոցել իրենց ուղղությամբ վազող թշնամու խմբերը:

zinvorner

Մթության պայմաններում դժվար է ասել, թե հակառակորդի ինչ թվով ուժեր են խոցվել, սակայն զինծառայողները պատմում են, որ ձաներ են լսել. «Առաջխաղացում է փորձել կատարել թշնամին, բայց չենք թողել ինչպես տեսնում եք` դիրքն ամուր է` ինչպես կա:

Տղաները իրենց դրսեւորել են արծիվների պես, ամեն մեկը իր առջեւ դրված խնդիրը կատարել է փառքով, հակառակորդներին մեծ վնասներ ենք պատճառել, ձայներից ենք լսել հատկապես, ահավոր գոռոցներ իրենց կողմից»:

Մանրամասները` ստորև տեսանյութում

Կիսվել էջում