ԺամանցՇոու-բիզնես

«Աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը եղբորը

«Աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը եղբորը

Ռուսաստանաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է ուրախացնել իր ընտանիքի անդամներին։ Այս անգամ նա շքեղ մեքենա է նվիրել կրսեր եղբորը՝ Ալբերտին։ Գոհարը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

«Ինձ համար իմ ընտանիքից ավելի կարեւոր ոչինչ չկա։ Մարդիկ, ովքեր միշտ կողքիս են՝ անկախ ամեն ինչից․․․ ովքեր 24/7 ձեզ հետ լուծում են ձեր բոլոր խնդիրները… ովքեր բոլորից շատ են ուրախանում քո հաղթանակների համար եւ բոլորից շատ են անհանգստանում, երբ քեզ ցավ են պատճառում․․․

gohar avetisyan bmw

Այսօր Նունիկի հետ կարողացանք կատարել մեր կրտսեր եղբոր՝ Ալբերտիկի վաղեմի երազանքը, եւ սա BMW մակնիշի աշխարհի ամենազիլ եւ թանկ մեքենաներից մեկն է։

Երջանկություն է, որ կարողանում ես կատարել եղբորդ երազանքը»։

Նշենք, որ Գոհարը 25 մլն ռուբլի արժողությամբ Mercedes Gelandewagen մեքենա էր նվիրել իր հայրիկին՝ Սմբատին և տուն էր նվիրել մայրիկին՝ Նաիրային: Նա նշել էր, որ իր համար ծնողների երազանքներն իրականացնելը մեծագույն հաճույք է:

Կիսվել նյութով