Մամուլ

Անտառային հրդեհներ են բռնկվել

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի անտառներում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության խմբեր։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել ցամաքային ու օդային եղանակով։

Հրդեհի մարման աշխատանքների ընթացքում կիրառվել է 4 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 16 հրշեջ մեքենա, 6 ջրամատակարարման մեքենա և 2 բուլդոզեր։

Հրդեհը հաջողվել է մարել 3․5 ժամվա ընթացքում։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։

Կիսվեք ձեր էջում