Մամուլ

Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկան

Այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը քիչ առաջ Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում