Մամուլ

Աննա Հակոբյանի նախկին խոսնակը նոր աշխատանք է ստացել

Աննա Հակոբյանի նախկին խոսնակը նոր աշխատանք է ստացել

Hraparak.am-ի տեղեկություններով՝ վարչապետի կին Աննա Հակոբյանի նախկին խոսնակ Հասմիկ Հարությունյանը նոր աշխատանք է ստացել՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամում:

Նա հիմնադրամում զբաղեցնելու է PR մենեջերի պաշտոն։

Աննա Հակոբյան

Հիշեցնենք՝ գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Հասմիկ Հարությունյանին, որը երկու տարի այդ պաշտոնին էր, իսկ Հասմիկ Հարությունյանը հետագայում գրել էր, թե իր դիմումի հիման վրա է ազատվել։

Կիսվել նյութով