Մամուլ

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հավաքույթին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հավաքույթին: Այս մասին Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Տիկին Համեստի հրավերով երեկոյան ներկա եմ գտնվել «Բանակի տղայի»՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հավաքույթին»:

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել նաև Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հերոսների անունով սրահների բացումն ավանդույթ է դարձել: Արդեն գործում են Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անունները կրող սրահները։

Կենտրոնի հաջորդ մարտահրավերը Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի անվամբ սրահի կառուցումն է:

Արմենակ Ուրֆանյան
Կիսվել նյութով