Մամուլ

«Անբացատրելի է ցավն ու կսկիծը. մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո ծաղկուն պատանեկան կյանքը»

«Անբացատրելի է ցավն ու կսկիծը. մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո ծաղկուն պատանեկան կյանքը»

Այգեստանի միջնակարգ դպրոցը հանդես է եկել հայտարարությամբ․

«Սիրելի Ռոբերտ.

Ցավալի է, որ կյանքում ամենադաժանը՝ մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո գեղեցիկ, ծաղկուն պատանեկան կյանքը: Մեր հուշերում կմնաս որպես խելացի ու շնորհալի աշակերտ, բարի ընկեր:

Անբացատրելի է ցավն ու կսկիծը, որ ծվարել է բոլորիս հոգում:

Աստված լույսերի մեջ պահի հոգիդ:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս պատանի ըմբիշներից մեկը գիտակցության չգալով մահացել է»:

Կիսվել նյութով