Աշխարհ

Անարդար է մեր նկատմամբ․ Ալիև

Անարդար է մեր նկատմամբ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բողոքն ու բարկությունն է հայտնել այն մասին, որ իրենց կողմից «Բայրաքթարների» օգտագործումը միջազգային հանրությունը սվիններով ընդունեց, մինչդեռ Ուկրաինայում նույն այդ անօդաչու թռչող սարքին «հրեշտակ» են անվանում։

«Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր էինք գործածում, օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենք», իսկ հիմա ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ նույն անօդաչու սարքին «հրեշտակ» են անվանում։

bayraktar

Սա նշանակում է երկակի ստանդարտներ, իսկ դա անարդարություն է մեր նկատմամբ։ Սա է իրականությունը»,- ասել է Ալիևը։

Կիսվել էջում