Անասնակերերի խանութի վաճառողն ու բանվորը ծեծել են 57-ամյա տղամարդու
Հունիսի 25-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 57-ամյա բնակիչ Արմեն Հ․-ն զանգահարել է ոստիկանության Ավանի բաժին և հայտնել, որ Աճառյան փողոցում իր հետ վիճել են, ինչի պատճառով ինքն իրեն վատ է զգում։
Քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նա «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Աճառյան փողոցի անասնակերերի խանութում վիճաբանություն է տեղի ունեցել:
Դրա ժամանակ 28-ամյա Գառնիկ Հ․-ն և 41-ամյա Էդգար Հ․-ն բռունցքներով հարվածել են Արմեն Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Գառնիկ Ա․-ի և Արմեն Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Գառնիկ Հ․-ն աշխատում է «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ում, որպես վաճառող, իսկ Էդգար Հ․-ն՝ որպես բանվոր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ն ժողովրդին ավելի շատ հայտնի է, որպես «Էջմիածնի ալրաղաց»։


