Շոու-բիզնես

Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում (ֆոտո)

Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում (ֆոտո)

Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան, ամուսնացել է։ Նա և սիրելին` Դավիթը, պսակադրվել են Հաղարծնի վանքում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ մեծ հարսանիք մտադրված չեն արել։

Զույգի համար կարևոր էր պսակի արարողությունը, որը կայացել է Հաղարծինում։ Այնուհետև Դիլիջանում բացօթյա փոքրիկ խնջույք է եղել, որին մասնակցել են միայն ամենահարազատ մարդիկ։

Արարողությունից հետո` այս գիշեր, նորապսակները կմեկնեն մեղրամսի։ Նրանք իրենց հանգիստը կվայելեն, Եգիպտոսում։

anahit kirakosyan dustr

Ամիսներ առաջ` Լաուրայի 19-ամյակի օրը, զույգը նշանվել էր։ Այն ժամանակ ավելի մեծ հավաքույթ էին կազմակերպել` արդեն իմանալով, որ հարսանիք չեն անելու:

anahit kirakosyan dustr

Նշենք, որ Անահիտն ու Արտակն ամուսնացել են, երբ Լաուրան 9 տարեկան էր, Աննան` 8։ Նրանք հենց սկզբից դերասանուհուն ընդունել և սիրել են որպես մայր:

anahit kirakosyan harsaniq
Կիսվել էջում