Ազատ խոսք

«Այ մարդ, կողմնորոշվիր՝ դու վարչապետ ես, թե քուչի խուժան»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այ մարդ, կողմնորոշվիր՝ դու վարչապետ ես, թե քուչի խուժան։

Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի եւ հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են:

Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան:
Ինչ մնում է ձերբակալություններով սպառնալուն, մի անգամ էլ ասեմ`վախեցող չկա. Կնստենք էլ, դուրս էլ կգանք:
Ամեն ինչ տղամարդու համար է: Եւ մի ջղաձգվիր օր-օրի ավելացող քննադատների ի հայտ գալուց:. Այդպիսին է բախտախնդիրների ճակատագիրը: Իսկ վիրավորանքն ու հայհոյանքը քաղաքական անճարակության ցայտուն ցուցիչ են:

ԱԺ-ն գրավելու, դատարանները շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու, ժողովրդին խաբելու, քաղաքական տեռոր իրականացնելու, Արցախի ազատամարտը արժեզրկելու, տրանսգենդերության քարոզի, ընդդեմ հայագիտության արշավի եւ մնացածի համար ուշ թե շուտ պատասխան պետք է տալ հանրությանը:

Հայկը հաղթելու է Բելին, միտդ պահիր»:

Կիսվել էջում